Հայաստանը 2025-ին ընդլայնել է դիվանագիտական կապերը

Հրապարակող՝

Հայաստանը 2025-ին ընդլայնել է դիվանագիտական կապերը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականին Հայաստանը շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը՝ հաստատելով հարաբերություններ երեք նոր երկրի հետ։ Մայիսի 14-ին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Սողոմոնի Կղզիների հետ, Օգոստոսի 31-ին՝ Պակիստանի հետ, իսկ Նոյեմբերի 12-ին՝ Լեսոթոյի հետ։ Այսպիսով, Հայաստանի՝ տարբեր պետությունների հետ ունեցած դիվանագիտական հարաբերությունների ընդհանուր թիվը հասել է 186-ի։

Տարվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ակտիվորեն աշխատել է դեսպանատների բացման ուղղությամբ։ 2025 թվականին նոր ռեզիդենտ դեսպանություններ են հիմնվել Կիպրոսում, Հունգարիայում և Օմանում։ Բացի այդ, Երևանում հիմնվել է Հունգարիայի ռեզիդենտ դեսպանությունը։ Արտաքին գործերի նախարարությունը շեշտում է, որ այս քայլերը նպաստում են Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդմանը։

Նշենք, սակայն, որ Հունգարիան այն պետությունն է, որը մշտապես աջակցել է Թուրքիային, նաև դաժան սպանություն իրականացրած Ռամիլ Սաֆարովին հանձնել է Ադրբեջանին, իսկ ՀՀ ԱԳՆ-ն, արհամարհելով պետական արժանապատվությունը, այսօր խոսում է Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդման մասին։

Ամենաթարմ